ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ

 

Մագիստրատուրա "Նյարդաֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա" մասնագիտությամբ

Ընթանում է 2020-2021թթ. մագիստրատուրայի ընդունելություն «Նյարդաֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ տեղի կունենան տեսական և գործնական դասընթացները: Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ տեղի կունենան հիմնական և պրակտիկ դասընթացները: Ուսանողները ձեռք կբերեն կայուն և հիմնային գիտելիքներ նյարդաֆիզիոլոգիայի, թունաբանության, հոգեֆիզիոլոգիայի, կլինիկական կենսաքիմիայի, էլեկտրոֆիզիոլոգիայի, ինչպես նաև կենսաքիմիական գործընթացներում կենդանական և մանրէաբանական թույների, նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաների, նյարդաներզատական խախտումների և այլ բնագավառներում: Մագիստրոսական ծրագիրն ընդգրկում է ինչպես տեսական դասախոսություններ, դասավանդվող առաջատար մասնագետների կողմից, այնպես էլ գործնական դասընթացներ, որոնք կանցկացվեն համապատասխան լաբորատորիաներում:

Մագիստրատուրա կարող են ընդունվել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիները, որոնց համար դասախոսությունները կանցկացվեն անգլերեն լեզվով:

Ընդունելություն

Կրթությունն իրականացվում է վճարովի հիմունքներով (350 000 դրամ):

Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 2,5 տարի:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները:

Դիմելու ընթացակարգ

Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց` https://www.isec.am/online-admission-form հղմամբ՝ կից ներկայացնելով հետևյալ սքանավորված փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության դիպլոմը, հավելված (միջուկ)
  • անձնագիր կամ նույնականազման քարտ
  • լուսանկար (3x4 չափի):
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական

Քննության հարցաշարը կարող եք գտնել այստեղ՝ .

Մանրամասն ինֆորմացիայի համար այցելել ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ էջը.