Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիա
Ալեքսանդր Խաչունց
Լաբորատորիայի վարիչ
կ.գ.թ.
Լաբորատորիան զբաղվում է հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների արդիական խնդիր հանդիսացող՝ մարդու գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի (ՖՎ) ուսումնասիրությամբ: Միաժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մշակվում են նոր մոտեցումներ և մեթոդներ ՖՎ բազմակողմանի գնահատման առավել ինֆորմատիվ չափորոշիչների որոշման նպատակով: Հետազոտությունների սկզբունքային առանձնահատկությունն է հանդիսացել ուղեղի կարգավորիչ մեխանիզմների և նրանց կենսառիթմոլոգիական կառուցվածքի միջև սերտ պատճառական կապի մասին դրույթը: Ուսումնասիրվում են ուղեղային մի շարք գործառույթների կարճատև տիրույթի (վայրկյանային և րոպեական պարբերությամբ) տատանողական բաղադրիչների կենսառիթմոլոգիական առանձնահատկությունները.
1. Կամային ուշադրության գործընթաց, կարճաժամկետ հիշողության ծավալ, հիշողության հետքերից ինֆորմացիայի վերհանման արագություն (հոգեֆիզիոլոգիական կարգավորման ոլորտ ):
2. Պարզ տեսաշարժողական ռեակցիաների ժամանակը (գաղտնի շրջան) (սոմատոսենսոր կարգավորման ոլորտ ) :
3. Սրտի ռիթմի փոփոխականություն և համակարգային հեմոդինամիկա (վեգետատիվ կարգավորման ոլորտ ):
Ստատիստիկ և մաթեմատիկական վերլուծությամբ բացահայտվել է ուղեղային գործառույթների ֆունկցիոնալ հնարավորությունների և հոգեֆիզիոլոգիական ու վեգետատիվ գործընթացների փոփոխականության (անկայունության) միջև սերտ պատճառական կապի առկայություն: Սպեկտրային և ավտոկոռելյացիոն վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ուղեղային գործառույթների կարգավորման մեխանիզմներում դանդաղ ռիթմերի (≤0,017Հց) գերակայությունը վկայում է ՖՎ ցածր մակարդակի մասին, այն դեպքում, երբ արագ ռիթմերի (≥0,1Հց) գերակշռությունը արտահայտվում է ուղեղային գործառույթների բարձր արդյունավետությամբ: Կենսառիթմոլոգիական բաղադրիչները կարող են հանդիսանալ գլխուղեղի ընթացիկ ՖՎ գնահատման զգայուն և ինֆորմատիվ չափորոշիչներ նորմայում և պաթոլոգիայում:
Տարվում են նախապատրաստական աշխատանքներ մարդու ՖՎ և տարբեր մոդալության սենսոր ազդակների ազդեցության հնարավոր համադրության ուղղությամբ: Իրականացվում են հիվանդությունների ախտորոշման արդյունավետ սկրինինգային մատչելի մեթոդների մշակումներ պրակտիկ առողջապահության ոլորտում ներդրնելու համար, ինչպես նաև մշակվում են էքստրեմալ պայմաններում աշխատողների վիճակի դինամիկ գնահատման մեթոդներ:
Հետազոտությունների մեթոդները
- Էլեկտրաֆիզիոլոգիական– ԷՈՒԳ և ՀՊ, պոլիգրաֆիկ հետազոտություններ (շնչառություն, պուլս, ՄԳՌ, ԷՄԳ, ԷՍԳ – սրտային ռիթմի փոփոխականություն):
- Հոգեբանական - Այզենկի, Թեյլորի, Պիշոյի հարցաշարեր (համակարգչային հարմարեցված տարբերակներ, Է.Գ.Գևորգյան):
- Հոգեֆիզիոլոգիական- հետևյալ հոգեֆիզիոլոգիական տեստերի կիրառմամբ ուսումնասիրվում են . 1) "Clocks Carrousel" – ուշադրության գործընթացը և մտավոր աշխատունակության մակարդակը, 2) “Memory Capacity Biotester” – հիշողության գործընթացները, 3) “Reflexometry” – պարզ տեսաշարժողական ռեակցիաների ժամանակը:
Психофизиологические экспертные проверки на полиграфе |
 Лаборатория психофизиологии проводит психофизиологическое исследование (ПФИ) персонала и обеспечение психологической безопасности кадровой стратегии с применением многофункционального профессионального компьютерного полиграфа (детектора лжи) методом инструментальной документации лжи. Научно-практическое применение прикладной психофизиологии и полиграфологии в исследовании человеческого фактора (ЧФ), реализации HR и коррекции функциональных нарушений нервной системы. ЛПФ проводит независимый кадровый аудит для государственных, коммерческих крупных и средних предприятий и организаций Республики Армения. |
Լաբորատորիայի անդամները
Նարինե
Թադևոսյան
Ավագ գիտ.աշխատող
կ.գ.թ.
Կարեն
Պանչուլազյան
Ավագ գիտ.աշխատող,
կ.գ.թ.
Անուշ Թումանյան
գիտ.աշխատող,
կ․գ․թ․